Սփյուռքի ձայնը

Հայրենադարձի մեր օրինակը շատերին է վարակել. Գարի Աղաբեկյան. «Սփյուռքի ձայնը»

Ինքնության ճանաչման անհանգստացնող հարցերը ավստրալաբնակ Գարի Աղաբեկյանին մի քանի տարի առաջ բերեցին Հայաստան։ Հենց այստեղ՝ հայրենիքում էլ պարզեց ու ճանաչեց իր արմատներն ու որոշեց մնալ։

«2017-թվականին վերջնական որոշում կայացրինք ու ընտանիքով եկանք Հայաստան: Օտար երկրում ցանկացած սփյուռքահայ իր ինքնությունն ու արմատները հասկանալու կարիք է զգում: Նույն խնդիրն ունեի ես՝ ապրելով Ավստրալիայում»,-ասում է Գարին:

«Բացի այդ, փոփոխություններ ու նորութուններ ունենալու հարցն է հաճախ առաջ գալիս, տեղափոխություններ և այլն: Այսօր այստեղ ենք և նման ցանկություն չունենք, հակառակը՝ հորդորում ենք շատերին գալ ու հայրենիքում ապրել, օգտակար լինել»,-ասում է զրուցակիցս:

Գարի Աղաբեկյանը մասնագիտությամբ ինժիներ է, սակայն Հայաստանում այդ մասնագիտությամբ աշխատանք չի սկսել:

«Հիմնեցինք Majorel Armenia ընկերությունը, որի հիմնական գործառույթն է կարիերայի հնարավորություններ ընձեռել գերմանախոս և մի շարք այլ լեզուների տիրապետող մասնագետներին։ Լինելով հաճախորդների աջակցման ոլորտում աշխարհի առաջատարներից՝ մենք փորձում ենք նաև ներդրում ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման մեջ»,– ասում է Գարի Աղաբեկյանը։

Back to top button