Ձեր փաստաբանը

Անվտանգ մայրության իրավունք. դուլաներ․ «Ձեր փաստաբանը»

Կինն ունի անվտանգ մայրության իրավունք: Բացի բժշկական սպասարկումից և օգնությունից գոյություն ունեն օժանդակ միջոցներ, որոնք նպաստում են կնոջ անվտանգ մայրության իրավունքին, դրանցից մեկն է դուլաների գործունեությունը: Ովքե՞ր են դուլաները։

Հայաստանի գրեթե բոլոր ծննդատներում դուլաների գործունեությունն արգելված չէ: Արդյո՞ք նրանք դիտարկվում են որպես բժշկական թիմի անդամ։ Այս ուղղությամբ զարգացած է միջազգային պրակտիկան: Օրինակ, ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներում ընդունված են օրենսդրական ակտեր՝ ուղղված դուլաների գործունեությանը: Նրանց կողմից մատուցվող ծառայությունների մեջ են մտնում հղիներին, սուրոգատ մայրերին, որդեգրող ծնողներին ցուցաբերվող աջակցությունը և այլն:

Վերջիններս սերտիֆիկացվում են, գտնվում են պետության հոգածության ներքո և անվճար ծառայություն են մատուցում հղի կանանց:

Դուլաների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը ո՞րն է ՀՀ-ում։ ՀՀ-ում սերտիֆիկացված չէ դուլաների գործունեությունը և նորմատիվ իրավակարգավորման մակարդակի վրա նրանց գործունեությունն արգելված չէ: Ի՞նչ սպասումներ կան այս առումով։

Զրույց Միշել Օդենի անվան մայր կենտրոնի (MOM Center) նախագահ, բժշկական մարդաբան, դուլա Աստղիկ Վարդանյանի հետ։

Back to top button