ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութ

Երևի լավ է, որ ամեն ինչ ջնջվի ու կյանքը նոր տողից սկսենք․ Անդրանիկ Ալեքսանյան․ «Կյանքին ասել այո՛»

Անդրանիկ Ալեքսանյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 24-ին Գորիսում։ Զորակոչվել է 2019-ի  դեկտեմբերի 18-ին, ծառայել է Արցախի «Եղնիկներ» կոչվող զորամասում, որտեղ էլ  2020-ի հոկտեմբերի 1-ին «Սմերչի» հարվածից ծանր վիրավորվել  է։ «Տուժել էր ամբողջ  աջ կողմս, ոտքս համարյա կտրված էր»,-պատմում է Անդրանիկը։ 14 վիրահատություն ու տևական վերականգնողական բուժում Զինվորի տանը։ Ոտքին ամրացված մետաղական սարքը օգնում է ոտքի վերականգնմանն ու, միաժամանակ, հիշեցնում  պատերազմի մասին, որի դրվագներից շատերը հիշողությունից պարզապես ջնջվել են։ «Երևի լավ է, որ ամեն ինչ ջնջվի ու կյանքը նոր տողից սկսենք»,-ասում է Անդրանիկը։

Back to top button