Հայկական հարց

Գիտաժողով, որն առանցքային դեր ունեցավ ցեղասպանագիտությունների ուսումնասիրության համար․ «Հայկական հարց»

1980-ականներին մի շարք գիտնականներ եկան այն եզրակացության, որ սխալ է սահմանափակվել միայն մեկ ցեղասպանության շրջանակում։

Նրանք փորձեցին այն դիտարկել որպես երևույթ։ Առաջարկեցին լուծել Հոլոքոստի բացառիկության խնդիրը՝ այն համեմատելով այլ ժողովուրդների ցեղասպանությունների հետ։ Այս գործում մեծ էր Իսրայել Չարնիի դերը։

Իսրայել Չարնի

Նա 1982 թվականին Թել Ավիվում կազմակերպեց գիտաժողով, որին մասնակցեցին տարբեր երկրներից գիտնականներ, այդ թվում՝ հայ մասնագետներ։

Այս միջոցառումն ուղենշային եղավ ցեղասպանագիտության պատմության ու Հայոց ցեղասպանության ուսումնասիրութան մեջ։

Թեև թուրքական դեսպանություններն ու հատուկ ծառայությունները փորձեցին սպառնալիքներով արգելել գիտնականների մասնակցությանը, բայց չկարողացան խանգարել դրա ընթացքին։ Այս գիտաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 15 զեկույցում եղավ։

Գիտնականներն անդրադարձան նաև տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանություններին։

Գիտաժողովը կարելի է համարել համեմատական ցեղասպանագիտությանը ծնունդ տվող կարևոր ձեռնարկ։

Թեմային է անդրադառնում ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։ «Համեմատական ցեղասպանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 1-ին։

Back to top button