Հաջողության նոտա

Ապրել հնարավորինս շատ մարդու համար. HR խորհրդատու Մարիամ Համբարձումյանի «Հաջողության նոտան»

Մարիամը ծնվել ու մեծացել է Երևանում: Բելառուսի իրավաբանական ինստիտուտի իրավագիտություն բաժնն ավարտելուց հետո կարոտը նրան Հայաստան վերադարձրեց:

Աշխատանքի անցավ այդ ժամանակվա արագ զարգացող ու խոշոր ընկերություններից մեկում որպես իրավաբան և այնտեղ էլ ամիսներ անց սկսեց «Մարդու» մասնագետի իր ուղին, որը շարունակում է մինչ օրս։

Քսան տարի մարդկային կապիտալի, բիզնեսի, բիզնես գործընթացների կառավարման, խորհրդատվության և մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի բնագավառում է աշխատել: Նա մարդկային կապիտալի կառավարման և բիզնեսի դասընթացավար է, ինչպես նաև մենթոր ու քոուչ, հեղինակել է «Ստարտ ափ թիմերի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» դասընթացը։

Back to top button