Հատուկ նախագիծ

60-անց նիկարիչ Ֆրանցը, որ ցատկոտեց 600 երեխաների հետ ու հավատացրեց, որ նկարել գիտենք բոլորս․ «Հատուկ նախագիծ»

Նա գիտի հայերեն բառեր, գրում է մեր լեզվով, բայց ընդամենը երկու անգամ է եղել Հայաստանում ու այս անգամ աշխատարան անցկացրել մոտ 600 երեխաների հետ:

Շվեյցարացի նկարիչ Ֆրանց Բրուլհարթի երկրորդ այցն է Հայաստան: Շոգից է բողոքում, չգիտի՝ ուր փախչել, բայց այս յուրահատուկ էներգիա ունեցող երկիրն այնքան գրավիչ է, որ 600 երեխաների հետ աշխատարան վարելուց հետո ևս մեկ շաբաթ մնաց Հայաստանում:

Կրեավիվա մանկական թանգարանն ու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային թանգարանը Բրուլհարթին հրավիրեցին Հայաստան աշխատելու Վանաձորի, Գորիսի ու Երևանի երեխաների հետ, ոգեշնչելու նրանց հավատալ, որ նկարել գիտենք բոլորս:

60-անց նկարիչը պարեց, ցատկոտեց բոլորի հետ, ծանոթացրեց գույների ելևէջներին ու ստիպեց գունապատում ստանալ արհեստավարժ նկարիչների նման:

Ֆրանցը սիրեց հայերին, հայերն էլ՝նրան ու այս կապը այլևս ոչ մի կերպ չի կարող կտրվել:

Back to top button