Կյանքին ասել այո՛

Եթե ընկերս աչքերը չբացեր, ինձ չէի ների․ Շահբազ Ավետիսյան․ «Կյանքին ասել այո՛»

Շահբազ Ավետիսյանը ծնվել է 1999 թվականին Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում, ունի չորս եղբայր ու երկու քույր։ Մեծ եղբայրը ապրիլյան պատերազմի մասնակից է, վիրավորվել է։ Մյուս եղբայրը ևս 44-օրյայի մասնակից է, Մարտունի 3-ում էր ծառայում։ Ծառայության հերթն այժմ փոքր եղբորն է, Վայքի զորամասում է ծառայում։

Ինքը՝ Շահբազը զորակոչվել է 2018-ի հունվարի 27-ին, ծառայել է Ասկերանում։ Պատերազմի ժամանակ եղել է Ակնայում։ Հոկտեմբերի 2-ին արկի հարվածից վիրավորվել է, կորցրել է հիշողությունը, որը ժամանակի ընթացքում վերականգնվել է, բայց ոչ ամբողջությամբ։ «Նոր ինֆորմացիան յուրացնելու համար այժմ երկու անգամ ավելի շատ ժամանակ եմ ծախսում, քան նախկինում»,-ասում է Շահբազը։

Պատերազմի ընթացքում ստացվեց այնպես, որ վիրավորվեց Շահբազի կյանքը երկու անգամ փրկած զինակից ընկերը։

«Վիրավորման պահին ես նրա կողքին չէի, և եթե նա աչքերը չբացեր, երբեք ինձ չէի ների»,-ասում է մեր հերոսը։

Զորացրվել է 2021-ի հունվարին։ Այժմ սովորում է Երևանի Հյուսիսային համալսարանի Կառավարում բաժնում, միաժամանակ, աշխատում է շինարարական ընկերությունում որպես չափագրող։ Երազանք ունի․ ստեղծել բիզնես խորհրդատվական կենտրոն։ Պատերազմը նրան ևս սովորեցրել է գնահատել ու ճիշտ օգտագործել ժամանակը։

Back to top button