ԿարևորՀասարակություն

ՌԴ ԱԻՆ ղեկավարը ցավակցել է «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ցավակցություն է հայտնել Հայաստանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հայկական կողմին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ», — ասել է Կուրենկովը ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների խորհրդի նիստում։

Հանդիպման սկզբում մեկ րոպե լռությամբ հարգել են Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների, ինչպես նաև մահացած ՌԴ ԱԻՆ նախկին ղեկավար Եվգենի Զինիչևի հիշատակը։

Back to top button