ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է զբաղվածության պետական աջակցության նոր ծրագիր. գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում

Գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվեն․ մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր։   

Ըստ այդմ, գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով (ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով)։   

Միջոցառման շահառուները Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված նպաստառու գործազուրկներն են, ինչպես նաև 35 տարեկանից բարձր և վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիները։ Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝

  • չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,
  • մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ,
  • վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող,

Back to top button