Դպրություն

Մանկավարժի թափուր տեղերը լրացնելու համար նոր կարգ է մշակվել․ «Դպրություն»

Բարձրագույն կրթությամբ, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են դասավանդել դպրոցում, եթե մասնակցել են դասընթացի և ստացել 30 կրեդիտ: Օրենքի այս փոփոխությամբ կրթական գերատեսչությունը փորձում է լուծել դպրոցներում մասնագետների համալրման խնդիրը։

Ատոմ Մխիթարյան

«Մեկ կրեդիտը հավասար է 30 ժամի։ Դա նշանակում է, եթե մարդը ուզում է 30 կրեդիտ հավաքել՝ անհրաժաշտ է ծախսել 900 ժամ, 900 ժամի ընթացքում պետք է անընդհատ վերապատրաստւմները կազմակերպվի և անհայտ է՝ դա անընդհա՞տ գործընթաց պետք է լինի, գուցե մի մասը հեռավար կկազմակերպվի։ Ինչ որ մեթոդներ պետք է կիրառվեն, որպեսզի հարմար էլ լինի, որովհետև մի մասը պետք է ընդունվեն աշխատանքի և այդ ընթացքում հավաքեն այդ կրեդիտները, այսինքն այդ 900 ժամը ինչ որ կերպ պետք է լրացնեն։ Եվ, եթե ինչ որ մեկը, օրինակ, աշխատելու է բարձր լեռնային կամ սահմանամերձ մի գյուղում, նա չի կարող անընդհատ գալ Երևան, կամ այն վայր, որտեղ կազմակերպվելու է վերապատրաստման դասընթացը։ Դրա համար պետք է լինել ճկուն և գուցե դասընթացների մի մասն էլ կազմակերպվի հեռավար։ Իսկ մյուս կարևոր նկատառումը այն է, թե ինչո՞ւ ընդամենը 2 կազմակերպություն է զբաղվում վերապատրաստումով։ Սա առաջացնում է անհավասար պայմաններ»,- նկատում է կրթության ոլորտի փորձագետ, «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն»-ի դեկան Ատոմ Մխիթարյանը։

Նաիրա Սաֆարյան

«Մենք պետք է այսօր փորձենք հնարավորինս արագ այս հարցերին անդրադառնալ, որ խնդիրը չխորանա։ Կարելի է մասնագիտությունների ցանկ սահմանել և նրանց տալ բացառություններ։ Այսինքն՝ այն շրջանավարտները, ովքեր շատ հեռու չեն կանգնած տվյալ առարկայի դասավանդումից, իրենց բազային կրթությունը պետք է նայենք, այո, կարելի է, որ իրենց կրեդիտները հավաքեն դասավանդման ընթացքում։ Պետք է ցավով նշեմ, որ հարցը խնդրահարույց է ոչ միայն մարզերում և գյուղական համայնքներում, նաև Երևանում կա այդ խնդիրը»,– ասում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։

Արսեն Բաղդասարյան

«Խնդիրը, որ կա բնագիտական առարկաների նկատմամբ, հետաքրքրությունը բարձրացնելու համար և՛ դպրոցականների շրջանում, և՛ դիմորդների շրջանում, նախարարությունը հանդես է եկել երկու նոր նախաձեռնությամբ, որը հնարավորություն է տալու բնագիտական առարկաների ուսուցիչներին ստանալ հավելաճար՝ անկախ ատեստավորման, տարակարգի գործընթացից»,– ասում է ՀՀԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։

Back to top button