Հայագիտակ

Ալիշանը հայրենիքը սիրում էր ծնողների չափ․ «Հայագիտակ»

Հայր Ղևոնդ Ալիշանը, ով երբեք Հայաստանում չեղավ, գիտեր ամեն գյուղի, սարի, ծառ ու թփի անուն։ Իր «Հայաստանի բուսաշխարհը» կամ «Հայբուսակ» աշխատություններում նա նկարագրում և տալիս է դրանց բացատրությունը։

ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող Հայկանուշ Մեսրոպյանը մեջբերում է Ալիշանի խոսքերն այն մասին, որ ինքը սիրում է հայրենիքը ինչպես մանուկ հասակում սիրել է իր ծնողներին։

Տիկին Մեսրոպյանը մանրամասն կանգ է առնում մայրի, թխկենի, թղկենի, սոսի, կաղամախի ծառանունների առաջացման ու ծիսական նշանակության վրա։

Ալիշանն ասում է, որ մայրի բառը հոգնակին է, իսկ մայրը` եզակին։ Սոսի ծառերը սրբազան են եղել, դրանցով գուշակություններ էին անում։ Հետաքրքիր է թխկենի և թղթենի ծառանունների համեմատական բացատրությունը։

Back to top button