15 րոպեն քիչ է

Հոգով մանուկ, խորը, պինդ բանաստեղծը․ «15 րոպեն քիչ է»

Ընդհանրապես ասում են՝ երգն ունի երկու թև, մեկը երաժշտությունն է, մյուսը՝ բանաստեղծությունը։ Եվ կարևոր չէ, թե որն է եղել առաջինը, կարևոր է, թե որքանով են երկու թևերը հավասարազոր։ Եվ այն ունի մարմին, իսկ դա կատարողն է։

Մարտին Վարդազարյանը պատմում է, որ նա, ում մասին խոսելու են 15 րոպե ու ավելի, իր ընկերն էր։ Ծնվել է 1937 թվականի հուլիսի 22-ին։ Ասում է՝ ղարաբաղցի էր, իսկական, պինդ։ Ավարտել է իր ծննդավայր Չայլու գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ հետո սովորել Մայր բուհի բանասիրական ֆակուլտետում։

— Ես չէի ասի, որ նրա բոլոր գրքերն ունեմ,- ասում է Մարտին Վարդազարյանը,- բայց նա մի գիրք ունի՝ «Բութ մատն ասաց»-ը, որը հայ բանասիրական նմուշների մշակումներ է իրենից ներկայացնում։ Այնտեղ կան բազմաթիվ զարմանալի բաներ, որոնց մասին գիտենք, բայց չենք նկատել։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել միշտ հոգով մանուկ ու մանուկների համար ստեղծագործող պինդ գրիչով բանաստեղծ Յուրի Սահակյանի մասին։

Back to top button