ԿարևորՀասարակություն

«Սուրմալու»-ում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներին մասնակցել է 1061 փրկարար

Օգոստոսի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1061 փրկարարական ծառայող․ փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի և 16 քաղաքացու դի։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 2 տեղամասով։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել երկու քաղաքացի։

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Back to top button