ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոյի լրատվական ծառայությունը՝ «Ռադիոլուրը», փնտրում է խմբագիր

Հանրային ռադիոյի լրատվական ծառայությունը՝ «Ռադիոլուրը», փնտրում է խմբագրի։ Խմբագիրները «Ռադիոլուր» ծրագրի տնօրենի անմիջական ենթակայությամբ գործող առանցքային ղեկավար օղակն են։

Նրանք պատասխանատու են արտադրական ողջ շղթայի համար՝ սկսած լուսաբանվող թեմաների ընտրությունից, վերջացրած՝ որակի նախաեթերային ստուգումով։ Մեր պատկերացրած իդեալական խմբագիրը նախ և առաջ ռադիո/հեռուստատեսային փորձառու լրագրող է, ունի խմբագրական աշխատանքի փորձ։

• Արագ կողմնորոշվում է երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային գործընթացներում։

• Ունի ամբողջական պատկերացում Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական պատմության վերաբերյալ։

• Տիրապետում է աուդիովիզուալ արտադրության և համացանցի գործիքներին։

• Լավ կազմակերպիչ է, նախաձեռնող, նորարար և ճկուն։

Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար մինչև օգոստոսի 29-ը [email protected] հասցեով հարկավոր է ուղարկել CV և լրագրողական աշխատանքի 3 նմուշ։

Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։

Back to top button