ԿարևորՍպորտ

15 ամյա գյումրեցի ծանրորդուհին՝ Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 206 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ:

81կգ քաշային՝ Մ17 աղջիկների մրցապայքարում, նա գերազանց է հանդես եկել: Պոկում վարժությունում բարձրացրել է 91 կգ՝ նվաճելով այս վարժության փոքր արծաթե մեդալը: Հրում վարժությունում 16-ամյա Պողոսյանը գլխավերևում պահել է 115 կգ եւ արժանացել այս վարժության փոքր ոսկե մեդալին:

Եվս 4 հայ մարզիկ՝ գյումրեցիներ Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, և Սերյոժա Բարսեղյանն ու Վալերիկ Մինասյանը դարձել է այս առաջնության չեմպիոն:

Back to top button