ԿարևորՔաղաքական

Տոկաևը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։

Հեռագրում Տոկաևն իր խորը վշտակցությունն է հայտնել պայթյունի հետևանքով գրանցված զոհերի, ինչպես նաև տուժածների մտերիմներին ու հարազատներին։

Back to top button