ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով, այս հարցով քննարկում է եղել իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ որոնողական աշխատանքները մոտենում են ավարտին։

«Դեռևս 2021-ին Կառավարության կողմից նախագիծ էր  քննարկվել, որը սահմանափակում էր այս միջոցների օգտագործումը։ Մենք պետք է կարողանանք հրաժարվել այդ մշակույթից»,- ասել է նա։

Նախկին փոխվարչապետի խոսքով՝ տեղի ունեցած պայթյունը որևէ կապ չունի ահաբեկչական գործողության հետ։

«Մոտավորապես 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը որևէ տեղում վտանգավոր է, և մեկ փոքր կայծը կարող է բերել նմանատիպ հետևանքների։ Եթե այդտեղ լինի աշխարհի լավագույն օդափոխման համակարգը, միևնույն է 4 տոննա հրավառական նյութի առկայությունն արդեն վտանգ է ներկայացնում»,-նշել է նա։

Back to top button