ԿարևորՀասարակություն

Որոնողական աշխատանքները դադարեցվել են. ԱԻՆ խոսնակ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում գիշերային ժամերին որոնողական աշխատանքները կդադարեցվեն, ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Պայթյունի ենթադրյալ հատվածում ունենք վտանգավոր պատկեր, փլուզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է:  Շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն: Լույսը բացվելուն պես աշխատանքները նորից կվերականգնվեն», — նշել է  ԱԻՆ խոսնակը:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, զոհվածներից մեկի անձը դեռ չի նույնականացվել:

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 

1․ Գագիկ Կարապետյան

2․ Վանիկ Ամիրխանյան։

Back to top button