ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ուրիշ տարբերակ չկա, պիտի լավ լինի․Կամո Գևորգյան․ «Կյանքին ասել այո՛»

Կամո Գևորգյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի  Վարդենիսի Ծովակ գյուղում, բայց սովորել  ու մեծացել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ Զորակոչվել է 2019-ի  հուլիսի 2-ին, ծառայել է  Արցախի Հանրապետության Իվանյանի տանկային զորամասում որպես 2S1-ի նշանառու օպերատոր։ Մեկ տարի անց զորամասի հրամանատարական կազմի  որոշմամբ գործուղվում է Մարտունի 3-րդ պաշտպանական շրջան ու վերադառնում որպես 2S1-ի  հրամանատար։ Պատերազմի ժամանակ եղել է Իվանյանում, ապա՝ Ջրականում, որտեղ էլ   հոկտեմբերի 10-ին ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է։ Կամոյի աջ ոտքը կոտրվել էր չորս տեղից, , ձախն ամբողջությամբ բեկորներով էր պատված։ Պայթյունի  ալիքից վնասվել էին աղիները,  թոքերը, ականջների թաղանթները։ Ինը վիրահատություն է տարել, բայց դա վերջը չէ։ Երբ մտերիմներն ասում են՝ լավ կլինի, Կամոն անպայման հակադարձում է՝ ուրիշ տարբերակ չկա, պիտի լավ լինի։

Սովորում է Ճարտարապետության  և շինարարության  ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետում, զբաղվում է արծաթագործությամբ ու 3D մոդելավորմամբ։

Back to top button