Մասնագիտություն

Գոբելենագործությունը՝ միշտ նորաձև․ «Մասնագիտություն»

Գույնզգույն թելերից ծնված արվեստ կամ ստեղծագործ մարդկանց մասնագիտություն. ահա գոբելենագործության ամենավառ բնութագիրը: Արարող մտքի գեղարվեստական խորհրդանիշ, ազնվական, բարդ, անչափ աշխատատար, բայց միևնույն ժամանակ հմայիչ արվեստ, ձեռագործ արվեստի ու արհեստի բացառիկ տեսակ, որի պահանջարկը բարձր է եղել ամբողջ աշխարհում և շարունակում է զարգանալ մեր օրերում ևս:

Գոբելեն գործում են բրդյա և մետաքսյա գունավոր թելերով հատուկ դազգահների վրա, բազմափուլ գործընթաց, որը պահանջում է տեխնիկական բարձր վարպետություն, ստեղծագործական մտածողություն և մեծ համբերություն:

Գոբելենագործության հմուտ վարպետները, փայլուն տիրապետելով դեկորատիվ կիրառական արվեստի այս ճյուղի կանոններին և յուրահատկություններին, պահպանելով և զարգացնելով ավանդույթները, տարիներ շարունակ ստեղծագործում են այս ժանրում, իրենց գիտելիքներն են փոխանցում ապագա սերունդներին՝ սերմանելով այս ինքնատիպ արվեստի հանդեպ սեր և ստեղծագործական մտածողություն:

Զրույց գոբելենագործ, Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի գորգագործության և ժանյակագործության արտադրական ուսուցման վարպետ Հայկուհի Մինասյանի հետ:

Back to top button