ԿարևորՄշակույթ

Աշուղական «Ջավախք»-ը՝ կամուրջ հայկական ու վրացական մշակույթների միջև

Վրաստանի պարարվեստի միությունը «Վրաց պարարվեստի ասպետական շքանշան» է շնորհել «Ջավախք» համույթի ղեկավար աշուղ Ալիք Ջավախքին՝ վրացական պարարվեստում ունեցած մեծ ավանդի համար։ Վրաստանի պարավեստի բարձրագույն պարգևն Ալիք Ջավախքի խոսքով արժեվորումն է երկու բարեկամ ժողովուրդների դարավոր համակեցությամբ ստեղծված արվեստի, իսկ երկրի հայաբնակ շրջանի գուսանական արվեստը հայ և վրաց ժողովուրդների հարստությունն է։

Մոտ մեկ շաբաթ վրացական երգ ու պարի համույթների հետ հայկական պարարվեստը ներկայացվեց Վրաստանի Ռաճա-Լեչխումի շրջանում սկիզբ առած և Աջարիայում ավարտված  փառատոնի շրջանակներում։ Ախալքալաքում գործող «Ջավախք» անսամբլը վրաց հանդիսատեսին ներկայացրեց երկրի հայաբնակ շրջանում՝ Ջավախեթիիում ստեղծվող, ուրույն բերմադրությամբ հայկական պարը։ Սակայն բազմազան պարացանկում հատուկ տեղ ունի նաև վրացականը։

Համույթը Ախալքալաքում գործող յուրահատուկ կամուրջ է հայկական ու վրացական մշակույթների միջև: Մրցանակը համույթի ղեկավար աշուղ Ալիկ Քսպոյանին տալով` ասաց Վրաստանի պարարվեստի միության ղեկավար Յուրի Թորաձեն.

«Նա ամրացնում հայերի և վրացիների բարեկամությունը, երկու հինավուրց ազգերի դարավոր եղբայրությունը»։ 

Ալիկ Քսպոյանը, հայտնի Ալիք Ջավախք աշուղական անունով, վրաց հանդիսատեսին ներկայացրեց իր վրացերեն առաջին ստեղծագործությունը՝ հայ-վրացական դարավոր եղբայրության մասին։

«Երգն այն մասին է, որ Ջավախքում, Վրաստանում կողք կողքի դարերով ապրում են հայերն ու վրացիներ, միշտ միասին և լավ, և վատ օրերին․ այդպես էլ կշարունակվի»։

Հայկական պարը թեթև նազանի է, վրացականը՝ ռիթմիկ, էնեգետիկ․ Ջավախեթիի հայերը հնարավորություն ունեն երկու պարերն էլ պարելու։ Բացի այդ, այստեղ աշուղի կոչում ստացած Ալիք Ջավախքի գլխավորությամբ պահպանվում է աշուղական երգարվեստը․ Վրաստանում միակ աշուղական դպրոցը, որը պետական է, գործում է Ախալքալաքում․

«Մինչև հիմա ավելի քան 2000 հայ աշուղ, եթե Ջավախքի աշուղներին հանենք, քչերը կմնան։ Այստեղ աշուղները շատ են»։ 

Ուրախությամբ է շեշտում՝ Ախալքալաքում և ընդհանրապես շրջանի գյուղերում հետաքրությունն աշուղական արվեստի նկատմամաբ չի մարում․ «Պատճառը սերն է հայրենիքի, սերը գյուղի, հարազատների նկատմամբ, սերը․․․»

Ասում է՝ հնագույն ավանդույթները փորձում են վերադարձնել ժողովրդին, 15-րդ դարից սկսվող աշուղական արվեստը տարածելով շրջանում և ողջ երկրում։ Հետաքրքրություն կա աշուղական արվեստի նկատմամբ, նպատակն է ունենալ Ջիվանու, Հավասու հետնորդներ: Ալիք Քսպոյանի խոսքով, վրացիները հետաքրքրվում են շրջանի գուսանական երգերով՝ հայ աշուղական արվեստի շրջանը համարելով նաև Վրաստանի հարստությունը։

Back to top button