ԿարևորՀասարակություն

Այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մեր հայ ընկերներին. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  ցավակցություն է հայտնել Երեւանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Հայաստանի մայրաքաղաքում  հրավառ նյութերի պահեստում տեղի ունեցած մահացու պայթյունի կապակցությամբ, որի հետեւանքով մարդիկ անհետ կորել եւ վիրավորվել են։ Այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մեր հայ ընկերներին։ Մեր մտքերն ու աղոթքները այս ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքների եւ հարազատների հետ են»,- գրել է նա թվիթերի իր էջում։

Back to top button