Հայկական հարց

Միսակ Մելքոնյանը՝ դանիացի Կարեն Եփփեի որդին․ «Հայկական հարց»

Հալեպում դանիացի Կարեն Եփփեն գտնում և գերությունից ազատում է քրդերի ու թուրքերի տներում բռնի ուժով պահվող հայ որբերի և կանանց։

1922 թվականին նա Ազգերի լիգայում նշանակվում է սիրիահայ գաղթականների տեղավորման գծով լիազոր ներկայացուցիչ։

Կարեն Եփփեն հիմնում է միայնակ հայ գաղթական կանանց կենտրոն և օգնում է նրանցից շատերին որդեգրել որբացած փոքրիկներին։

Ինքը նույնպես որդեգրում է նրանցից մեկին՝ Միսակ Մելքոնյանին։ 1924-ին Կարեն Եփփեն Հալեպում բացում է որբանոց հայ ծնողազուրկ երեխաների համար։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 23-րդ։

Back to top button