Վերնատուն

Բառի և պատկերի մերօրյա սիմբիոզը․ «Վերնատուն»

Կոմիկս նկարիչ, գրքերի ձևավորող Լևոն Գյուխասյանը խոսում է պատկերապատման կամ կոմիկսների ժանրի առանձնահատկություններից, «Զիբիլի ավտո — 1970» նոր գրքից, Հայաստանում կոմիկսների ժանրի զարգացման հնարավորություններից։ Լևոն Գյուլխասյանը 8 տարի է բնակվում է Միացյալ Նահանգներում, Բոստոն քաղաքում։

«Զիբիլի ավտո — 1970» գիրքը Ամերիկայում հրատարակած նրա առաջին կոմիկսների գիրքն է։ Սա մեկ օրվա պատմություն է 1970 թվականի Խորհրդային Հայաստանում։ Գիրքը ստեղծվել է «Ինքթոբերի» շրջանակներում, որը ամերիկյան առցանց ստեղծագործական հարթակ է՝ հոկտեմբեր ամսին յուրաքանչյուր օր մեկ նկար նկարելու պայմանով։

Հեղինակն առանձին նկարների փոխարեն նկարել է մեկ ամբողջական պատմություն, որը հետո վերածվել է գրքի։ Լևոն Գյուլխասյանն ասում է կոմիկսը բառի և նկարի սիմբիոզն է։ Բառն ու նկարը կարող են շատ ազդեցիկ փոխհարաբերություն ստեղծել, նորովի վերապատմելով օրինակ մեզ ծանոթ և հայտնի գրական ստեղծագործությունները։

«Եթե ունես ասելիք և պատմելու ունակություն կարող ես ստեղծել կոմիկսներ լավ կամ վատ նկարելը էական չէ, – ասում է հեղինակը, պետք չէ ասել Հայաստանում կոմիքս չի զարգանում, այլ պետք է աշխատել նախագիծ առն նախագիծ և սպասել արդյունքներին»։

Back to top button