ԿարևորՀասարակություն

Անհետ կորածներից մեկը Իրանի քաղաքացի է

Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով կա 6 զոհ, 56 տուժած: Անհետ կորած է համարվում 18 քաղաքացի, որից մեկը՝ Մեհրի Թահրերին, ԻԻՀ քաղաքացի է։

Փլատակների տակից դուրս է բերվել մեկ մարդ, դեռևս հայտնի չէ, նա ողջ է, թե ոչ։

Oգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Back to top button