ԿարևորՎերլուծական

Իրանա-ադրբեջանական սահմանային բախումներ․ ինչո՞ւ են փորձում Իրանի թմրավաճառ կերպար ստեղծել աշխարհում

Վերջին ամիսներին հաճախակիացել են Ադրբեջանի և Իրանի սահմանին մաքսանենգների և Ադրբեջանի սահմանապահների միջև միջադեպերը։ Պաշտոնական հաղորդագրություններում կողմերը սովորաբար նշում են Իրանից Ադրբեջան թմրանյութեր ներմուծելու փորձերի մասին։
Իրանի և Ադրբեջանի սահմանին միջադեպեր հաճախ են գրանցվում։ Դրանցից մեկի հետևանքով 2013-ի նոյեմբերի սկզբին Իրանը փակել էր Ադրբեջանի համար կենսական նշանակության 2 սահմանային անցակետ։

Նախօրեին եւս Ադրբեջանի և Իրանի սահմանին մաքսանենգների և Ադրբեջանի սահմանապահների միջև Յարդիմլի շրջանի Դիման գյուղի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Մաքսանենգները, որոնք փորձել են Իրանից թմրանյութեր ներմուծել Ադրբեջան, կրակ են բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ։ Սահմանապահների պատասխան կրակի հետևանքով մաքսանենգներից մեկը վիրավորվել է, երկրորդին հաջողվել է փախչել:

Իրանագետ Նվեր Դավթյանի կարծիքով`Իրանը որպես թմրամիջոցների տարանցիկ երկիր ներկայացնելու հարցում շահագրգիռ կողմերից մեկը Թուրքիան է, մյուսը` Իսրայելը։ Տարբեր ձևաչափերով Անկարան և Բաքուն միտումնավոր շահարկում են հարցը՝ իրանական տարածքը դիտարկելով որպես թմրաշրջանառության տրանզիտ գոտի։ Արևմտյան հետազոտական կենտրոններն իրանա-ադրբեջանական սահմանային անցակետերի միջադեպերն արձանագրելով՝ փորձում են ավելի խոցելի դարձնել Իրանը։  

Այս համատեքստում Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքական հարցերին անվտանգային լուրջ խնդիրներ է ստեղծում և Իրանի, և Հայաստանի համար։ Ծագում են նաև իրանա-ադրբեջանական սահմանային խնդիրներ։

Որո՞նք են Իրանի և Ադրբեջանի սահմանային լարվածության հիմնական պատճառները, արդյո՞ք դրա հիմքում իրականում միայն մաքսանենգության և թմրաշրջանառության խնդիրներն են։

Ինչ տարաձայնություններ կան Իրանի և Ադրբեջանի միջև, երբ և որ դեպքում դրանք կարող են վերածվել զինված բախման։

Հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է իրանագետ Նվեր Դավթյանի հետ։

Back to top button