Հայագիտակ

Քոթահիայի խեցեղենի երևանյան վերածնունդը․ «Հայագիտակ»

Ցավալի է տեսնել, թե օտարն ինչպես է յուրացնում քո ազգայինը ու վրան էլ թուրքական անուն դնում։ Նկարիչ-խեցեգործ, Գեղարվեստի ակադեմիայի դասախոս Գուրգեն Վաչյանի սիրտը ցավեց, երբ Թուրքիայում ամեն քայլափոխի տեսավ Քոթահիայի խեցեղենը՝ թրքացված։

Որոշեց, որ պետք է վերածնել կիրառական արվեստի այս ճյուղը և իր կնոջ` Էլմիրա Չոփիկյանի հետ, որը սկզբում իր ուսանողուհին էր, սկսեցին պատրաստել կավե ափսեներ, բաժակներ, սկուտեղներ, հետո նաև տիկնիկներ, այն ամենն, ինչ կարելի է ստանալ` թրծելով ու հետո ջնարակելով թրծած իրը։

Կավե իրերի պահանջարկը շատ մեծ է։ Գուրգենն ասում է` ճաշակի հարց է. մեկը սիրում է միայն կավե իրեր, մյուսը՝ ջնարակապատ։

«Խեցեգործությունը հայի գենի մեջ է, նրա մի մասնիկն է և երբեք չի մոռացվի»,- ասում է վարպետը։

Այսօր Գուրգենն ու Էլմիրան իրենց համախոհների հետ հիմնել են իրենց գործը և շարունակում են պահպանել ու զարգացնել Քոթահիայի հայկական խեցեգործության ավանդույթները։

Back to top button