ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին։ Հավանականություն կա, որ դրանք կանցկացվեն Թուրքիայում:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը-:

Հիշեցնենք՝ հատուկ ներկայացուցիչների՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում, երկրորդը՝ Վիեննայում:

Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։

Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։

Հայաստանն այդ բանակցություններում ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի ներկայացուցիչը դիվանագետ Սերդար Քըլըչն է:

Back to top button