15 րոպեն քիչ է

Երևանի ամռան կարոտի, սիրո ու բույրերի մասին․ «15 րոպեն քիչ է»

Մենք՝ երևանցիներս, և մենք՝ ոչ երևանցիներս, սիրում ենք մեր քաղաքը տարվա բոլոր եղանակներին։ Հենց երևանյան աշնանն է, որ տոնում ենք մայրաքաղաքի ծնունդը, իրարից տարբերվող ձմեռներն են, որ մեզ սովորաբար պահում են տանը ու Երևանի անսահման հոտավետ ու ծաղկող գարունն է, որն ամեն տարի նոր հույզեր ու սերեր է առաջացնում։

Բայց հենց երևանյան ամռանն է, որին մենք այդքան կարոտում ենք. թթի ծառի շուրջ բակային երկար զրույցները, մեծերի ու փոքրերի աղմկոտ խաղերը, զով երեկոներն ու թարմ միրգ–բանջարեղենը։

-Հենց ամառն է, որ Երևանն իսկապես Երևան է դարձնում,-ասում է Ռուբեն Մաթևոսյանը։

Ռուբեն Մաթևոսյանի հորաքույրը Սպիտակից եկել էր Երևան։ Ամառ էր, շոգ ամառ։ Նրա քրոջ տղան հիվանդանոցում էր՝ եկել էր տեսակցության։

Երկար քայլելուց ու Առաջին հիվանդանոցի աստիճանները ծանր բարձրանալուց հետո հորաքույր նստում է քարին ու ասում. «Ուխայ, ջանս գոլ ընկավ»։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել երևանյան ամռան, կարոտի ու մեր քաղաքի տարբերվող սիրո մասին։

Back to top button