Բիզնես բանաձև

Աշխարհում նկատվում է «դոլարի ժպիտ» երևույթը, որն առանց ժպիտ է թողնում շատ երկրների․ «Բիզնես բանաձև»

Դոլարը թանկանում է, երբ ԱՄՆ տնտեսությունը շատ թույլ կամ շատ ուժեղ է: Մասնագետները երևույթն անվանում են «դոլարի ժպիտ»: Այդ դեպքում, սակայն, աշխարհի մյուս երկրները ժպտալու քիչ առիթ են ունենում: 2022թ.-ին դոլարն այլ առաջատար արժույթների նկատմամբ թանկացել է 10%-ով։

Ինքնալող մետաղորսիչ՝ ծովի գանձեր որոնելու համար. Seafarer Exploration ամերիկյան սթարթափը ստեղծել է «ջրային մետաղորսիչ»: Այն ի զորու է իջնել մինչև 100 մետր խորությամբ ծովի հատակը, որսալ մետաղական օբյեկտներից ճառագող էլեկտրամագնիսական ալիքներ և տվյալներն ուղարկել ցամաքային օպերատորին:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում «աճեցնել» արհեստական փայտանյութ: Հեղինակների կարծիքով՝ տեխնոլոգիայի զարգացումը կկանխի անտառների հատումը: 3D-տպիչի միջոցով փայտանյութից կահույք կարտադրեն:

Back to top button