ԿարևորՀասարակություն

Անբավարար տեխնիկական վիճակով բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման քննարկումներն ընթացքի մեջ են

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված քննարկումները շարունակվում են: Հերթական հանդիպումը տեղի է ունեցել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի մոտ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ՝ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես վթարային բնակֆոնդի հիմնախնդրի լուծման հնարավոր ուղղությունները, այնպես էլ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման շրջանակներում վթարային շենքերի բնակիչների ժամանակավոր վերաբնակեցման հնարավորությունները:

Քննարկման արդյունքում արձանագրվել է խնդրի կանոնակարգումը երկրի տնտեսական, քաղաքաշինական, սոցիալական բնագավառների կարիքների ու ներդրումային հնարավորությունների հետ համադրելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա մշակել առավել հասցեական և արդյունավետ մոտեցումներ:

Back to top button