Հաջողության նոտա

Հավատ և դիմացկունություն է անհրաժեշտ խնդիրները լուծելու համար․ «Հաջողության նոտա»

Էդգար Զաքարյանը չի վախենում մրցակցությունից: Կարծում է, որ գործընկերոջ հաջողությունները միայն ոգեշնչում են և նպաստում առաջընթացին: Առողջ մրցակցությունը բոլոր դեպքերում հաղթող է՝ ասում է Zaqaryan construction solutions ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդգար Զաքարյանը:

«Մարդը մենակ ոչինչ չի կարող անել, պետք է հասնել «ՄԵՆՔ»-ի գաղափարին», — նշում է Զաքարյանը:

Ըստ նրա՝ ամեն մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով, այլապես վտանգավոր է, քանի որ եթե մարդը զբաղվում է իր չսիրած աշխատանքով, ապա նա իր տեղում չէ: Նրա համար կարևոր է արդարամիտ լինելը, նրան խանգարում են բարությունն ու ներողամտությունը:

Նրա համար կարևոր էր ստեղծել ընկերություն, որտեղ աշխատելը կլինի պարծանք, որտեղից չեն ցանկանա գնալ և շարժիչ ուժը չի լինի աշխատավարձը:

Զարգացման համար պարտադիր է ճամփորդելը. դա փոխում է աշխարհայացքը, քանի որ շփվում ես այլ մշակույթների հետ՝ նշում է Էդգար Զաքարյանը:

Back to top button