ԿարևորՄշակույթ

էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման մրցույթ է հայտարարվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ազդարարել է նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մասին երկփուլանի մրցույթի մասին։

Ծրագիրը նախատեսված է տարբեր եղանակներով տոմսերի վաճառքի համար։ Այն պետք է ներառի՝

  • Էլեկտրոնային տոմսերի տեղեկատվահաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ներառյալ հաշվարկ՝ ըստ սեռերի, տարիքի, տեղացիների և օտարերկրացիների, գնային սեգմենտի,
  • Մուտքի վերահսկողության հնարավորություն,
  • Շտրիխ-կոդ և/կամ կրիպտոպաշտպանված QR-կոդ, ինչպես նաև թղթային տոմսի տվյալներ,
  • Տեխնիկական սարքավորումներով կահավորում:

Մանրամասներին կարելի է ծանթանալ www.gnumner.am կայքում։

Back to top button