Սփյուռքի ձայնը

«Քայլ դեպի տուն»-ը՝ հայրենիքը նորովի բացահայտելու հնարավորություն․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ամենամյա ծրագրի մեկնարկը տրվել է, ընթացքի մեջ է ծրագրի երրորդ փուլը։

Աշխարհի տարբեր երկրներից հայ պատանիներին Հայաստան բերող այս ծրագրում տարբեր միջոցառումներ կան՝ ժամանակն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար։

Երրորդ փուլին մասնակցում են 98 պատանի 11 երկրից։ Նրանք բնակվում են Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում։

Ինչպե՞ս են անցկացնում սփյուռքահայ պատանիներն իրենց առօրյան, ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանում անցկացվող ծրագրից, զրուցում եմ «Քայլ դեպի տուն» ծրագրի երրորդ փուլի մասնակիցներից Միլենա Պոդոսյանի հետ՝ Իսպանիա, Օղելի Մարտիրոսյանի՝ Ֆրանսիա և Գառնիկ Սահակյանի՝ Կանադա հետ:

Պատանիները նշում են, որ ծրագրին մասնակցում են հաճույքով, այն իրենց նոր հնարավորություն է տալիս հայերենով շփվելու, կատարելագործելու: Իսկ այն, ինչ լսել են Հայաստանի մասին իրենց ծնողներից, ուզում են տեսնել սեփական աչքերով, բացահայտել ու հետ վերադարձի նախադրյալներ ստեղծել։

Back to top button