Բիզնես բանաձև

Վրաստանի կախումը ռուսական տնտեսությունից մեծացել է. Transparency International․ «Բիզնես բանաձև»

2022թ.-ի առաջին 5 ամսվա ընթացքում Վրաստանը Ռուսաստանի հետ փոխգործակցությունից ստացել է 1.2 մլրդ դոլարի եկամուտ՝ 2.5 անգամ ավելի, քան 2021թ.-ին: Հակառուսական պատժամիջոցները Վրաստանին «օգնել են» Արևմուտքից Ռուսաստան ապրանքներ վերաարտահանել:

Գերմանիան քիչ ժամանակ ունի ձմեռային գազային ճգնաժամից փրկվելու համար. Bloomberg-ն անդրադարձել է Եվրոպայի արդյունաբերական հսկա երկրում տիրող անորոշությանը:

2023թ.-ից Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի և Դաղստանի հանրապետություններում կներդրվի «իսլամական բանկային գործ»: Բանկինգի այդ տեսակը գործում է Շարիաթի օրենքներին համապատասխան և մերժում պարտքի դիմաց տոկոսային եկամտի ստացումը:

Back to top button