ԿարևորՍպորտ

Հայ հրաձիգները երկու բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հրաձիգներ Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ֆրանսիայի Շատոու քաղաքում անցկացված վազող թիրախ մրցաձևի Աշխարհի առաջնությունում:

Լիլիթ Մկրտչյանը, մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով, անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Քաթարի ներկայացուցչին ՝ դարձել է բրոնզե մեդալակիր:

Գոհար Հարությունյանը երիտասարդների պայքարում 553 միավորով 2-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:1 վստահ հաղթանակով անցել է ուկրաինացի հրաձգուհուն և նվաճել է բրոնզե մեդալ:

Երիտասարդների եզրափակիչ դուրս եկած մեր մյուս մասնակիցը՝ Գոռ Խաչատրյանը, վերջնարդյունքում 5:7 պարտություն է կրել և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Մարզիկներն օգոստոսի 9-ին կավարտեն իրենց ելույթը՝ մրցելով 10մ, 20+20 կրակոց, խառը վազք վարժությունում:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button