Հայագիտակ

Երբ նկարները «խոսում են»․ «Հայագիտակ»

Չտեսնող մարդու համար ինչ է նշանակում գալ թանգարան կամ պատկերասրահ,հայտնվել շատ մարդկանց մեջ, մոտենալ որևէ իրի կամ նկարի ու «տեսնել» այն։ Մենք դա չենք կարող հասկանալ։ Դա` տոն է նրանց համար։ Եվ հենց այդպիսի մի տոն էին կազմակերպել «Սարեր» միությունը և Հայաստանի ազգային պատկերասրահը։

Հինգ կտավ պատմում էին իրենց մասին։ Ի՞նչ է պատկերված, ի՞նչ գույներ են կտավների վրա, ո՞վ է հեղինակը և ի՞նչ ձայներ կան կտավի վրա։ Աննա Եղիազարյանը, ով պատկերասրահի տնօրենի խորհրդականն է, ասում է, որ ցուցահանդեսի ավարտից հետո «խոսող կտավները» կտեղափոխվեն մշտական ցուցադրություն և միշտ կլինեն բնագրերի կողքին։

Իսկ ձայնային որակն ապահովող կոմպոզիտոր Վահան Նահապետյանը, ով ինը տարեկանից զրկվել է տեսողությունից, հպարտ է, որ կարող է օգնել իր ընկերներին։

Back to top button