Մասնագիտություն

Աշխարհաճանաչության գիտակները․ «Մասնագիտություն»

Համաշխարհային գրականության լավագույն գործերը հետաքրքիր և արդիական են յուրաքանչյուր ընթերցողի համար: Եթե դրանցից մի քանիսը պարտադիր է ընթերցել դպրոցում, ապա գիտակցված կյանքում ճանաչում ես այլ տաղանդավոր հեղինակների ևս:

Ճիշտ գրքի հետ ժամանակին հանդիպումը կարող է փոխել կյանքը, մտածողությունը, աշխարհայացքը, կերտել նոր իրականություն, նոր գաղափարներ: Նրանք գիտեն գրականության իրական արժեքն ու նշանակությունը, և նրանց օգնությամբ է դաստիարակվում արտասահմանյան գրականության մասնագետների նոր սերունդը։

Նրանց և նրանց սաներին միավորում է գրականության նկատմամբ անհագ սերը, հետաքրքրասեր են, ունեն գեղեցիկի ընկալում, գեղարվեստական արժեքների գնահատման ընդունելի և բարձր չափանիշներ, ամբողջ կյանքում զբաղվում են ինքնակրթությամբ և իրենց խորաթափանց մտքով ի մի են բերում գրականության հարուստ գանձերը:

Արտասահմանյան գրականության մասնագետ. անչափ հետաքրքիր, ստեղծագործական և յուրահատուկ մասնագիտություն, որը տալիս է գրականության անծայրածիր աշխարհի հետ շփվելու մի հիանալի հնարավորություն:

Զրույց Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի հետ։

Back to top button