ԿարևորՍպորտ

Հայաստանի շախմատի հավաքականը՝ օլիմպիական փոխչեմպիոն

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Հնդկաստանում անցկացված Համաշխարհային 44-րդ օլիմպիադայում:

Վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականը մրցել է Իսպանիայի հավաքականի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Հայաստանի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցել է Ալեքսեյ Շիրովի հետ և հաղթանակ տարել: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը:

Հայաստանի հավաքականը 19 միավոր է վաստակել:

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին, որն այս տուրում հաղթել է Նիդերլանդներին և նույնքան՝ 19 միավորով հաղթող ճանաչվել:

Back to top button