ԿարևորՀասարակություն

6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ:

Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել 29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր (667 ուսանողներ, որից 168-ը՝ առկա, 499-ը՝ առցանց):

Երևանի պետական համալսարանից Վահան Մարտիրոսյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանն արժանացել են ոսկե մեդալների, Գագիկ Մելքումյանը՝ արծաթե մեդալի, իսկ Վաչագան Դիլանյանը՝ բրոնզե մեդալի:

Հայ-ռուսական համալսարանից Արման Ֆահրադյանն արժանացել է արծաթե մեդալի։
Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը:

Back to top button