ԿարևորՀասարակություն

Շուտով երթուղի դուրս կգա 30 նոր տրոլեյբուս

Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսով: Այդ մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն այսօր ուղևորափոխադրումն իրականացնում է ավելի քան չորս տասնամյակ շահագործվող տրոլեյբուսներով: Իրավիճակը շտկելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ: Այդպես, ծրագրի արդյունքում 51 տրոլեյբուսից 30-ը կփոխարինվի: Բացի այդ, հավաքակայանում շարժակազմի լվացման համար կկառուցվի նոր, ժամանակակից կայան:

Մրցույթն արդեն կայացել է:

Back to top button