Հայկական հարց

Հունաստանի կառավարությունը ջանքեր գործադրեց հայ գաղթականներին տեղավորելիս․ «Հայկական հարց»

Հունաստանի պետական կառույցները մշակել էին հատուկ ծրագիր ցեղասպանությունից փրկված հայերին օժանդակելու նպատակով։

1922-ին յուրաքանչյուր գաղթականի տրամադրվում էր դրամական կանոնավոր աջակցություն։ Հույն բժիշկները գրեթե անվճար էին դարմանում հիվանդ տարագրյալներին, իսկ խանութպանների մեծամասնությունը պարենն ապառիկ էր նրանց տալիս։

Սալոնիկում և Աթենքում տարագիր հայությանը որպես ժամանակավոր կացարան էին հատկացրել տեղի դպրոցների, թատրոնների շենքերը, եկեղեցիներն ու տաճարները, բանակային ճամբարները։

Գաղթականներին աջակցում էին նաև այդ երկրում գործող միջազգային մարդասիրական ու միսիոներական կազմակերպությունների մասնաճյուղերը։

Ալմա Յոհանսոն

Դա արտացոլված է մասնավորապես Ալմա Յոհանսոնի հուշերում։ Ստեղծվել էր Ազգային խնամատարություն Զմյուռնիայից և Թրակիայից Սալոնիկ տարհանված հայ ընտանիքներին, որբերին ու այրիներին օգնելու համար։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 21-րդ։

Back to top button