ԿարևորՍպորտ

Շախմատի Օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է Ուզբեկստանին

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը պարտվել է Ուզբեկստանին 1։3 հաշվով։

Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը պարտվել են։

Հայաստանի հավաքականն ունի 15 միավորով և նահանջել է 3-րդ տեղ։

Կանանց Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Ռումինիայի թիմին և 14 միավորով 7-րդ տեղում է։

Back to top button