ԿարևորՄիջազգային

Զգուշացում Ադրբեջանին ռադիկալ շիայականներն արձագանքել են երկրի ներսում կրոնական ճնշումներին

Օրերս Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում տեղի ունեցավ։ Քուվեյթից սերող շիա հոգևորական Յասեր Ալ Հաբիբի ստեղծած «Մահդիի սպասավորների միություն» կրոնական կազմակերպության անդամները իջեցրին դեսպանատան մոտ ծածանվող ադրբեջանական դրոշները և ծածանեցին իրենց կրոնական դրոշները։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պատմել է՝ որոնք են այս գործողության հիմքերը, ինչով է պայմանավորված ժամանակի ու վայրի ընտրությունը և ինչ հավանական ռիսկեր կան՝ շեշտելով․

  • Ակնհայտ է, որ գործողությունը կազմակերպված է Ադրբեջանի ղեկավարության՝ շիաների դեմ բռնաճնշումներին ի պատասխան։
  •  Մինչ դեսպանատան գրավումը շիաների խնդիրների մասին արձագանքներ հնչում էին բացառապես Իրանից, իսկ այժմ շատ ավելի ռադիկալ շիայական կազմակերպություն է անցել գործողության, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նոր խնդիրներ կարող է ունենալ։
  • Շատ մեծ հավանականություն կա, որ նման գործողություններ կարող են իրականացվել եվրոպական այլ երկրներում նույնպես։ Շիայական ցանցային կառույցը Եվրոպայում շատ ամուր դիրքեր ունի և բացառված չէ, որ աշխարհի այլ պետություններում ադրբեջական ներկայացուցչություններ ևս կարող են ենթարկվել նմանատիպ հարձակումների։
  • Սա կարող է պարունակել երկրի ներքաղաքական կյանքը քաոսի ենթադրող լուրջ ռիսկեր, քանի որ այս կառույցը կարող է համակիրներ ձեռք բերել հենց Ադրբեջանում։
Back to top button