Ժամանակի վկան

Զբոսաշրջությունը գիտական ուսմունք։ Հայկականության մասնաբաժինը․ Օնիկ Առաքելյան․ «ժամանակի վկան»

Վերջին տասնամյակներին շատ է խոսվում զբոսաշրջությունը Հայաստանում՝ որպես պետական գերակա ուղղություն, զարգացնելու մասին։ Այսօր իմ հյուրի՝ հյուրընկալության ոլորտում մասնագիտացած Շվեյցարական Գլիոն-լե-Ռոշ համալսարանական ցանցի ներկայացուցիչը տարածաշրջանում՝ Օնիկ Առաքելյանի հետ կպարզենք, թե զբոսաշրջությունը որպես գիտական ուսմունք որքանով է ներդրվել մեր երկրի կրթական համակարգում և, ընդհանրապես, ոլորտն այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ է կրել ու որքանո՞վ է զարգացել։

Հետաքրքրվեցի ինչպե՞ս կայացավ համագործակցությունը ճանաչված համալսարանական ցանցի ղեկավարության հետ։

Փորձենք նաև գնահատել Հայաստանում հյուրընկալության ոլորտը վերջին տասնամյակներին։ Առաջընթաց կա, բայց՝ ո՛չ բավարար։

Հյուրանոցների ու ռեստորանների թիվն աճում է, մատուցվող ծառայությունների գները բավականին բարձր են, բայց պարզվում է Հայաստանը չի անդամակցում աստղեր շնորհող որևէ միջազգային կազմակերպության։

Քանի որ համեմատությամբ սկսեցինք, շարունակենք նաև համեմատել և տեսնենք, թե ի՞նչ մակարդակի կրթություն են ապահովում Գլիոն- լե-Ռոշ համալսարանները, որ չեն տալիս հայաստանյան համալսարանների համապատասխան բաժինները։

Քանի՞ տարի է պետք տրամադրել ուսումնառության համար, որպեսզի դառնալ զբոսաշրջության ոլորտի միջազգային մակարդակի ցանկալի ու պահանջված մասնագետ։

Գլիոն-լե-Ռոշ համալսարանները զբոսաշրջության ոլորտում դոկտորական թեզ պաշտպանելու հնարավորություն նույնպես ընձեռում են։ Եթե համեմատենք, ապա մեզ մոտ ոլորտի որևէ ճյուղի ուսումնասիրության համար գիտական այդ աստիճանը կարելի է ստանալ պաշտպանելով թեզ՝ տարբեր համալսարանների դոկտորական աստիճան շնորհող հանձնաժողովների որոշումներով, որոնք հաստատվում են Բարձրագույն որակավորման հանձնաժողովում։ Օրինակ՝ տնտեսագիտության, աշխարհագրության գծով և այլն։

Միջազգային ընդունված չափանիշներով հյուրընկալության ոլորտի վերաբերյալ պաշտպանվող դոկտորական թեզերը պարունակում են նորամուծություններ, որոնց ներդրումն ապահովելու է առաջընթաց և լուծումներ՝ առկա խնդիրներին։

Արդեն երկու տասնամյակ է, որ զբոսաշրջության գծով առանձին բաժիններ կան հայաստանյան թե՛ պետական և թե՛ մասնավոր համալսարաններում։ Կան նաև առանձին ֆակուլտետներ, որոնք զբոսաշրջության գծով ամբողջական կրթություն են առաջարկում, այսինքն՝ բակալավրիատ և մագիստրատուրա։ Ի՞նչ թերություններ ունեն այս կրթական հաստատությունները, որո՞նք են այն համակարգային թերացումները, որոնց պատճառով ստացած կրթությունը չի մոտենում միջազգային չափանիշներին։

Հյուրս վստահեցնում է, որ, որպես հյուրընկալության ոլորտում միջազգային մեծ հեղինակություն ունեցող համալսարանական ցանցի ներկայացուցիչ, ամեն բան անում է, որ Հայաստանում նույնպես ցանկություն ունեցող ուսանողներն ստանան միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթություն։

Վերջում, իհարկե, չէինք կարող չանդրադառնալ լուծումներին։ Ի՞նչ անել, որ թե՛ տեսական և թե՛ գործնական գիտելիքները կտրված չլինեն իրականությունից և պատրաստել մասնագետներ, որոնք ունեն ոլորտը զարգացնելու և՛ կարողություն և՛ ցանկություն և՛ ձգտում։

Զբոսաշրջությունը համաշխարհային մակարդակով վաղուց արդեն գիտական ուսմունք է, որն ունի գիտական տեսություններին բնորոշ համապատասխան համակարգային, կառուցվածքային ու բովանդակային առանձնահատկություններ։

Միգուցե, այս ամենը հաշվի առնելով ու մասնագիտորեն զարգացնելով զբոսաշրջության ոլորտը, կկարողանա՞նք մի օր ապահովել այն կրթությունը, որը նկարագրեց հաղորդման հյուրը՝ Գլիոն-լե-Ռոշ համալսարանական ցանցի տարածաշրջանային ներկայացուցիչը, ինչո՞ւ ոչ՝ նաև ավելի մատչելի գնով, քան այն, որն առաջարկում են նշված համալսարանները։

Back to top button