Կյանքին ասել այո՛Տեսանյութ

Բայրաքթարը մտավ մեր մեքենայի մեջ ու այն օդ հանեց․ Արմեն Հակոբյան․ «Կյանքին ասել այո՛»

Արմեն Հակոբյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 27-ին Վայոց Ձորի Արտավան գյուղում։ Մինչ զորակոչվելն ընդունվել է «Եվրասիա» միջազգային համալսարան։ Զորակոչվել է 2019-ի հունվարի 22-ին, ծառայել է Մարտակերտում։ Պատերազմի ժամանակ եղել է Մարտակերտում, Մարտունիում, Կարմիր շուկայում։

Հոկտեմբերի 31-ին ծանր վիրավորվել է։ «Բայրաքթարը մտավ մեր մեքենայի մեջ ու այն օդ հանեց։ Դեմքս ամբողջությամբ այրվել էր։ Ատամներս փշվել ու կոկորդումս էին հայտնվել։ Կորցրել էի լսողությունս։ Վիրավորվել էին ոտքերս, ձեռքերս․․․»,-պատմում է Արմենը։

Զորացրվել է ժամկետից շուտ, ունի հաշմանդամության երրորդ կարգ։ Վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։ Ուսումնական պրակտիկա է անցնում «Արարատ» բանկում, Երևանում բնակվում է վարձով։

Back to top button