Էկոսֆերա

Ֆրանսիայում հայտնաբերվել են արտասովոր կենդանու բրածոներ․ «Էկոսֆերա»

Ֆրանսիայում հայտնաբերվել են արտասովոր կենդանու բրածոներ, որոնք ապրել են Երկրի վրա դեռևս դինոզավրերի դարաշրջանից առաջ: Այն նման է եղել շատ փոքր գլխով կլոր մողեսի և վարել է կիսաջրային ապրելակերպ: Հնեաբանները կարծում են, որ այն կաթնասունների նախկինում անհայտ տեսակ է, որի երկարությունը հասնել է մոտ չորս մետրի և ապրել է Պանգեա սուպերմայրցամաքում 265 միլիոն տարի առաջ:

Բրածոները հայտնաբերվել են Ֆրանսիայի հարավում գտնվող Լոդև գետի ավազանում: Նախ՝ առվակի քարքարոտ հունում երկու մեծ կողեր են նկատվել՝ յուրաքանչյուրը մոտ 60 սանտիմետր երկարությամբ։ Այնուհետև, հնեաբանները նույնականացրել են 35 սմ երկարությամբ ազդրի և կես մետր ուսի հատվածները։

Հետազոտությունը տևել է մի քանի տարի, քանի որ ոսկորները պատված են եղել կոշտ ավազաքարով: Ի վերջո, գիտնականները պարզել են, որ տեսակը պատկանում է անհետացած սողունների՝ կազեիդների խմբին, որոնք, ենթադրաբար, եղել են կաթնասունների նախնիները։ Դրանք ունեցել են փոքր գլուխ և տակառաձև մարմին։

Գիտնականները նշել են, որ մինչ դինոզավրերի հայտնվելը, այս կաթնասունների նախնիները գերիշխող խումբ էին Երկրի ֆաունայում: Հայտնի է կազեիդների ավելի քան 20 տեսակ։ Նրանց մնացորդների մեծ մասը հայտնաբերվել է ժամանակակից ԱՄՆ-ի և Ռուսաստանի տարածքում, հանդիպել են նաև հարավային Եվրոպայում։

Ոսկորների կառուցվածքը ցույց է տվել, որ կենդանին վարել է կիսաջրային կենսակերպ, ինչպես ժամանակակից գետաձիերը։

Back to top button