ԿարևորՍպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Գաբրիել Սարգսյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային

Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հնդկաստանում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 7-րդ տուրում սպիտակներով խաղացել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:

Հայաստանի հավաքականի կազմում Հրանտ Մելքումյանը պարտվել է Ուեսլի Սոյին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը զիջել է Լեյներ Դոմինգեսին: Այժմ ընթացքի մեջ է Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիան:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5):

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց է թողնում այս տուրը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Back to top button