Հայկական հարց

Հունաստանը դարձավ հյուրընկալ ապաստան բյուրավոր հայ տարագիրների համար․ «Հայկական հարց»

Հունաստանում ապաստանած հայ գաղթականների մեծ մասը Զմյուռնիայից էր։ Թուրքական իշխանությունները, քաղաքը կրակի տալով, հայերին և տեղի մյուս քրիստոնյաներին սպանեցին ու տարագիր դարձրեցին։

Նրանցից շատերը ջրասույզ եղան նավահանգստի մոտ։ Հոգևորական Ասա Ջենինքսի ջանքերով կոտորածից փրկվեցին ավելի քան 15000 կանայք, երեխաներ ու ծերեր։

Հունաստանը ապաստանեց բյուրավոր հայերի, որոնք հաստատվեցին առավելապես Աթենքում, Սալոնիկում և Էգեյան ծովի հունական կղզիներում բացված գաղթականների կայաններում։

Այդ մասին վկայություններ կան Ազգերի լիգայում փախստականների հարցերով և ռազմագերիների հայրենադարձության գծով գերագույն կոմիսար Ֆրիտյոֆ Նանսենի և Կ․Պոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի գրքերում։

Փարիզի Հայ ազգային պատվիրակության դիվանագիտական ներկայացուցիչ Վարդան Մալքոլմն իր նամակներից մեկում գրում էր, թե դեպի Հունաստան և այլ երկրներ հայերի տարագրությունը հարկադիր էր եղել։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 20-րդ։

Back to top button