ԿարևորՎերլուծական

Ռուս-թուրքական բարձրաստիճան հանդիպման հայկական կողմը․ ի՞նչ սպասել Սոչիի հանդիպումից

Սոչիում հերթական անգամ  հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները․ վերջին 3 շաբաթում այս հանդիպումն արդեն երկրորդն է։ Թե՛ ռուսական և թե՛ թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Սոչիի բանակցությունների առանցքային թեմաները սիրիական կարգավորումն ու Ուկրաինայում շարունակվող պատերազմն են։ Այնուհանդերձ, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Պուտինն ու Էրդողանը «մտքեր փոխանակեն Արցախում իրադրության և վերջին օրերին իրավիճակի սրման մասով։

Ո՞րն է ռուս-թուրքական բարձրաստիճան հանդիպման հայկական կողմը, ինչ  նոր եզրահանգումներ են հնարավոր Երեւան-Անկարա և Երեւան-Բաքու հարաբերությունների մասով, եթե հաշվի առնենք, որ Բաքուն իր քայլերը համաձայնեցնում է Անկարայի հետ, իսկ Ռուսաստանը հանդես է գալիս որպես գլխավոր միջնորդ։ Քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանը ընդգծում է՝

  • Թուրքիայի և Ռուսատանի պաշտոնական հանդիպումներում Արցախյան հիմնախնդիրը, հայ–ադրբեջանական հարաբերությունները առաջնային հետաքրքրություն ունեն։
  • Հաշվի առնելով վերջին օրերի ադրբեջանական ագրեսիան՝ կարծում եմ, որ անպայմանորեն անդրադարձ կլինի նաև Արցախյան հարցին։
  • 2020թ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում զգալիորեն մեծացել է․ իհարկե, ի վնաս մեզ է։

Մանրամասները` Տարոն Հովհաննիսյանի հետ հարցազրույցում՝

Կարդացեք նաև
Close
Back to top button